Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Բոլոր տաղանդների կառավարություն»

«Բոլոր տաղանդների կառավարություն»
22.03.2024 | 12:30

Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով։ Բնակչության 90 տոկոսն առայժմ դա չի պատկերացնում։

Դիմադրության նոր ձևաչափեր են պետք։ Ազգային և պետական դիմադրություն կառուցող իշխանությունը և ինչ-որ առումով ընդդիմությունը չեն կարող լինել պատահականության, ժառանգականության կամ փող ունենալու սկզբունքով ձևավորված։ Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք։

1806 թվականին պատերազմող Անգլիայում վարչապետ Ուիլյամ Գրենվիլը նպատակ դրեց՝ ձևավորել հնարավոր ամենաուժեղ կառավարությունը՝ «բոլոր տաղանդների կառավարություն» (The ministry of all the talents) ներառելով գրեթե բոլոր խմբավորումների առաջատար քաղաքական գործիչներին։ Բոլոր հակասությունները դրվեցին մի կողմ։ Թագավոր Ջորջ III-ի պատրաստակամությունը՝ մի կողմ թողնելու անցյալի թշնամությունը հանուն ազգային միասնության, շատերին խրախուսեց՝ միանալու կամ աջակցելու կառավարությանը: Հետագայում The ministry of all the talents-ի գաղափարը տարբեր ձևակերպումներով կիրառվեց տարբեր երկրներում՝ ծայրահեղ իրավիճակներում։

Այսօր Հայաստանը պետք է գնա նույն ճանապարհով, ուրիշ ելք այս պահին չկա։ Իշխանության մեկ հոգին ու նաև իշխանությունից դուրս որոշ մարդիկ խանգարում են դրան։ Մենք ունենք մի քանի տասնյակ, իրոք մեծ թվով, գրագետ-ունակ անհատների ցանկ, բայց չենք կարողանում ձևավորել գրագետ-ունակ ձևաչափ, որն այս պատմական, ծայրահեղ դժվար պահին կվերցնի պատասխանատվություն։ Անձնական ամբիցիաները, խանդը և նեղ շահերն այս պահին պետք է կտրուկ մոռանալ, քանի որ, վատագույն զարգացումների պարագայում, բոլորի շահերին և ամբիցիաներին, միևնույն է, փլուզում է սպասում՝ Արցախը վկա։ Մեր երկրին պետք է դեէսկալացիա՝ մեր սահմաններին և երկրի ներսում, մնացածն արկածախնդրություն է, իսկ դա հնարավոր է միայն այս տարբերակով։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2793

Մեկնաբանություններ